-
22.09.2016|
11:39
ՀՀ 25-ամյակին նվիրված շքերթը խաղաղության ուղերձ է՝ ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
-
22.09.2016|
11:11
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկվա «Անկախության սերունդ» խորագրով տոնական համերգը նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյակին: Նախագծի հեղինակն է դիրիժոր, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր-ղեկավար Սերգեյ Սմբատյանը։
-
-
-
21.09.2016|
12:14
Այսօր՝ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի օրը, «Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ վերաթողարկվել է ուղիղ 25 տարի առաջ այս օրերին տպագրված «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի համարը, որտեղ զետեղված են ՀՀ անկախության հանրաքվեի արդյունքները, անկախությանը նվիրված այլ նյութեր։
-
21.09.2016|
12:11
Հայաստանի նոր կառավարության անդամներն ընտրվել են իրենց պրոֆեսիոնալիզմի համար և նրանք ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակիցներն են՝ «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետը` ավելացնելով, որ նախարարների փոփոխությամբ ոչ թե ազատվում է Հովիկ Աբրահամյանի կադրերից, այլ երկրում խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ են փոփոխություններ:
-
21.09.2016|
11:57
Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ այսօր երեկոյան Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի մասնակցությամբ կատարված Հայրապետական մաղթանքին:
-
20.09.2016|
21:51
Տարբեր բնագավառներում ակնառու հաջողությունների հասած անձանց Սերժ Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևներ, շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պարգևների արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:
-
20.09.2016|
00:37
ՀՀ 13-րդ վարչապետը հեռացավ կառավարական տնից սեգ ճակատը դեպի լյառն Արարատ: Խոհուն էր տիար Աբրահամյանի պատգամը՝ նախ հայությանը, ապա իշխանությանը և վերջապես Արարատ, Աժդահակ և Նեմրութ լեռներին. «Չնայած ամենօրյա աշխատանքով և սահմանին կանգնած զինվորի անսասան արիությամբ կերտվող 25-ամյա մեր հպարտ անկախությանը, մենք դեռևս անցումային խնդիրներ ունեցող երկիր ենք...»:
-
20.09.2016|
00:25
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է իր անկախության 25 տարին, որի սկիզբը դրեց 1990-ի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագիրը: 1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանը հանրաքվեով հաստատեց իր անկախությունը, երբ դեռ կար ԽՍՀՄ-ը: